211652_close_icon
views-count797 դիտում article-date 11:48 30-09-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.33-ին, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.10-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի մեքենայի 43-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.35-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 15 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-212114»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 23-ամյա վարորդը և «ՎԱԶ-21099»-ի 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, հիվանդանուցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով շտապօգնության բրիգադը բուժօգնություն է ցուցաբերվել 34-ամյա կնոջ, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբեր 27-ին ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վանասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր