211652_close_icon
views-count1484 դիտում article-date 17:32 29-09-2022

Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, ռազմական հանցագործությունների մասին. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. Սեպտեմբերի 28-ին Խորհրդարանում հանդիպում ունեցա Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Մայես Բոսի հետ։

Խոսեցինք Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում բնակիչների ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու, կրթության իրավունքների ոտնահարման, մինչ օրս Ադրբեջանի կողմից պահվող գերիների, անհետ կորածների մասին։

Անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը։

Դեսպանները Գեղարքունիքի մարզում են` տեսնելու Ադրբեջանի հարձակման հետեւանքները Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր