211652_close_icon
views-count738 դիտում article-date 17:48 29-09-2022

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին. քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։

ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։
ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022թ․ հարկային եկամուտների կատարողականը, ընթացիկ գործոնների ազդեցությունըհարկերի հավաքագրման վրաև 2023թ․ հարկային մուտքերիկանխատեսումները` ըստհիմնական հարկատեսակների։

Դիտարկվել ենֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը, հարկային մարմիններին բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հիմնախնդիրները, ՀՀ պետական սահմանին «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը և նախնական մաքսային հայտարարագրի համակարգիակնկալվող արդյունքները:

Քննարկվել են ՀՀ-ում ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգիներդրման գործում ԱՄՀ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցության արդյունքները:

Կողմերն անդրադարձել են նաևԱՄՀկողմից ՊԵԿ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ իրականացվողմյուս ծրագրերի ընթացքին, ինչպես նաև կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղություններին։

Հանդիպման ավարտին ԱՄՀ պատվիրակության անդամները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքներից:
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր