2023-ի հուլիսից կենսաթոշակները նորից կբարձրանան. Ֆինանսների նախարար
Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022-ի հաստատված գումարը գերազանցում է 11,8 տոկոսով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների եւ սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկցումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով»,- ասաց նախարարը: