211652_close_icon
views-count1362 դիտում article-date 21:54 28-09-2022

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ: 

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: 

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:

Նմանատիպ նյութեր