211652_close_icon
views-count575 դիտում article-date 14:51 27-09-2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։

Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով  կազմակերպված խաչերթին։

Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին  նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, որից հետո զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։

Նմանատիպ նյութեր