211652_close_icon
views-count537 դիտում article-date 15:11 27-09-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, սպանության փորձի, ավազակային հարձակման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, վստահված գույքը հափշտակելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի ու քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր