211652_close_icon
views-count916 դիտում article-date 12:35 27-09-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.30-ին, Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.55-ին, Երևանի Արցախի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե կառուցվածքին. 49-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
***
Սեպտեմբերի 26-ին, 74-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Քանաքեռցու փողոցում մոպեդով մայթեզրի եզրաքարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես Բենց-Ց 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկվել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր