211652_close_icon
views-count42926 դիտում article-date 17:33 26-09-2022

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության ավագ օպելիազորի սպանության գործով 37-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Ճամաբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի  որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու եթե Ս.Սոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, կալանավորվելու է: Նա կասկածվում է ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ էին ժամանել  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի  տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև դեպքի վայրը և տեղում դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն էր, որտեղ հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝  դին հիվանդանոց էր տեղափոխվել Ճամբարակ քաղաքից  և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել էին և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան  և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել ին նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակել:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: 

Սպանության կասկածանքով հետախուզվող 37–ամյա  Սամվել Սոսյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր