211652_close_icon
views-count640 դիտում article-date 14:06 26-09-2022

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 645 դեպք, որից 315-ը՝ արտակարգ

Սեպտեմբերի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 645 դեպք, որից 315-ը արտակարգ, այդ թվում՝ 231 հրդեհի, 3 փլուզման, 2 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 162 կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 

Ավելի մանրամասն 

Նմանատիպ նյութեր