772 դիտում
12:09 26-09-2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
17:26 13-04-2014
Բակո Սահակյանը Մոսկվայում մասնակցել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին
1187 դիտում
16:10 06-01-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին
3227 դիտում
19:26 06-01-2016
Բակո Սահակյանը մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել