211652_close_icon
views-count1205 դիտում article-date 20:05 25-09-2022

Պապը իտալացիներին կոչ է արել շատ երեխաներ ունենալ եւ ընդունել ներգաղթյալներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է հարավային Իտալիա՝ ավարտին հասցնելու իտալական եկեղեցիների համագումարը, որը համընկել է Իտալիայի համապետական ​​ընտրությունների հետ եւ ուղերձ է հղել՝ անդրադառնալով ներքին քարոզարշավի հիմնական խնդիրներին, ներառյալ ներգաղթին, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Մատերայում անցկացված բացօթյա պատարագի ավարտին Ֆրանցիսկոսը կոչ է արել իտալացիներին ավելի շատ երեխաներ ունենալ:

«Ես կցանկանայի խնդրել. ավելի շատ ծննդաբերեք, ավելի շատ երեխաներ ունեցեք», - ասել է Ֆրանցիսկոսը:

Իտալիան աշխարհում ծնելիության ամենացածր ցուցանիշ ունեցող պետություններից մեկն է, եւ Ֆրանցիսկոսը հաճախ ողբում էր նրա «ժողովրդագրական ձմեռը»:

Ֆրանցիսկոսը խոսել է նաեւ Իտալիայում առա դարավոր խնդրի մասին՝ հիշեցնելով, որ կիրակի օրը համընկել է Կաթոլիկ եկեղեցում ներգաղթյալների եւ փախստականների համաշխարհային օրվա հետ։ Ֆրանցիսկոսը կոչ է արել կերտել ապագա, որտեղ «Աստծո ծրագիրը» իրականացվի, եւ ներգաղթյալներն ու մարդկային թրաֆիքինգի զոհերը ապրեն խաղաղ եւ արժանապատիվ, ինչպես նաեւ ավելի «ընդգրկուն ու եղբայրական ապագայի»:

«Ներգաղթյալներին պետք է ողջունել, ուղեկցել, խրախուսել եւ ինտեգրել», - հավելել է նա:

Պապի ուղեւորությունը դեպի Մատերա, հարավային Բազիլիկատա քաղաք, որը հայտնի է իր քարանձավային կացարաններով, վերջին րոպեին աննշան փոփոխության է ենթարկվել՝ գիշերվա ընթացքում Իտալիայի թերակղզու մեծ մասը պատուհասած փոթորիկների պատճառով. Ֆրանցիսկոսը ի սկզբանե ուղղաթիռով թռիչք պիտի կատարերր կիրակի առավոտյան:

Նմանատիպ նյութեր