211652_close_icon
views-count1073 դիտում article-date 19:37 25-09-2022

Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառման ավարտին օրհնված հարիսան բաժանվել է ներկաներին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մարզի բնակիչների հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում կազմակերպվող զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով տոնակատարությանն այս տարի փոխարինել է զուսպ միջոցառումը, որի ժամանակ տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ և հարգանքի տուրք է մատուցվել 18 նահատակների հիշատակին։  

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Մուսա լեռան հերոսամարտը պատմության այն սակավաթիվ էջերից է, երբ հայ ժողոովուրդը հերթական անգամ դուրս է եկել պայքարի թուրք բարբարոսի դեմ։ Կրկին հայը կենաց-մահու պայքար է մղել, ինչի վառ ապացույցն են  մղված ինքնապաշտպանական մարտերը և հոյակերտ հուշարձանը՝ նվիրված  հերոսամարտին։ Հայոց պատմության այս հաղթական էջն ունի միասնության, համախմբման խորհուրդ, և հետևելով այդ խորհրդին՝ այսօր էլ պետք է շարունակել միահամուռ ուժերով պայքարել արտաքին թշնամու դեմ։

Ամփոփելով խոսքը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել մուսալեռցիներին՝ հայկական ավանդույթները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար՝ ցանկանալով, որ նախնիների հերոսական ոգին երբեք չխամրի նրանց սրտում և գիտակցության մեջ։
Մուսա լեռան 107-ամյա հերոսամարտին նվիրված միջոցառման ավարտին օրհնված հարիսան բաժանվել է ներկաներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր