211652_close_icon
views-count730 դիտում article-date 17:59 25-09-2022

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը՝ ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը:

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր