211652_close_icon
views-count91303 դիտում article-date 14:36 25-09-2022

Պարզվել է երեկ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով տեղում մահացածի և այսօր հիվանդանոցում մահացածի ինքնությունը. կրակողին հայտնաբերել են Բավրայի անցակետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ  Վանցյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է  քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված քննիչ Արթուր Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ  կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն:

Ոստիկանների և քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեկ՝ ժամը 20:30 –ի սահմաններում Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն,  44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:

Այնուհետև հեռանալով, Արթուր Կ.-ն  5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական,այնուհետև նրանց  միացած Մալաթիայի քննիչների կողմից  քննչական միջոցառումների արդյունքում Հովհաննես  Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի  ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։ 

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր  Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։ 

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Պարեկները սահամանազատել էին տարածքը։ Տեղում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներ Տիգրան Ավագյանը, Արամ Գրիգորյանը, Հովիկ Ավետիսյանը։

Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի գլխավորությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 299+
299+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին