211652_close_icon
views-count4518 դիտում article-date 20:06 24-09-2022

Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չհրահրված ռազմական ագրեսիան:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Նմանատիպ նյութեր