211652_close_icon
views-count1814 դիտում article-date 18:55 24-09-2022

Հայաստան-Ուկրաինա․ 0:5

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։ Գրում է Armsport-ը։

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտտարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց:

Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը:

Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով:

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց:

65-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը տուգանայինի մատույցներից սպառնաց մրցակցի դարպասին, բայց գնդակը վերև ընթացավ:

Խաղի 67-րդ րոպեին հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասը: Աչքի ընկավ Դովբիկը։

Իսկ 81-րդ և 84-րդ րոպեին հյուրերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ աչքի ընկան Դանիլո Իգնատենկոն և Արտյոմ Դովբիկը, ով դարձավ դուբլի հեղինակ։

Նմանատիպ նյութեր