211652_close_icon
views-count2390 դիտում article-date 17:48 24-09-2022

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում և Թուրքիայում

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում եւ Թուրքիայում։ Այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

«Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», - ասել է Միգալինը:

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։ Վերջինս նշել է, որ հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Ուզբեկստանով։

Նմանատիպ նյութեր