37025 դիտում
13:14 24-09-2022
Դիմակավորված ավազակային հարձակում՝ Սպիտակ քաղաքում. թալանել են 59-ամյա կնոջը՝ տանելով ապակե տարայում հավաքված գումարն ու ոսկյա զարդերը
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են դեպքի վայր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ՝ 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում իր տան մուտքի դուռը բացել և 2 դիմակավորված անձինք մտել են ներս, ապա պահանջել են, որ հայտնի, թե որտեղ են թաքցված ոսկյա զարդերն ու գումարը։
Դրանից հետո դմակավորվածներից մեկը հյուրասենյակի պատին ամրացված հեռուստացույցը հանել է, իսկ մյուսը ննջասենյակի պահարանի միջից գողացել է ապակե տարան, որը իր կողմից օգտագործվել է որպես գումարի պահոց (Кассa), և բացելով այն՝ հափշտակել են այնտեղ եղած գումարը, ոսկյա զարդեր՝ խաչ, շղթա և մատանի, ապա դի,ել փախուստի։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։