211652_close_icon
views-count885 դիտում article-date 14:01 24-09-2022

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության ՔՈԳՎ և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին Գավառի բաժին է ներկայացել 56-ամյա Արտակ Գ.-ն, որը 2007 թ. հունիսի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Փաստի մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր