1413 դիտում
10:29 24-09-2022
Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ևս կհեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշնիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»:
Հիշեցնենք, որ Աննա վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ են գրում: Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Նկատենք՝ ոլորտի մարդիկ ավելի շատ չեն ցանկանում աշխատել Վարդապետյանի հետ եւ այդ պատճառով են հեռանում, ինչպես նաեւ ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1451 դիտում
17:28 18-02-2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները
1363 դիտում
17:40 01-07-2021
Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
3250 դիտում
19:16 10-01-2015
Հալեպում հրթիռակոծվել է հայ կաթողիկե համայնքի «Սրբուհի Ռիտա» եկեղեցին (լուսանկարներ). 168.am
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»