211652_close_icon
views-count8251 դիտում article-date 21:46 23-09-2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն անորոշ ժամանակով հետաձգել է հարսանյաց արարողությունը

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ հետաձգում է հարսանյաց արարողությունը։

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի  28-ին  կայանալիք  իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով !!!

Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր