211652_close_icon
views-count83275 դիտում article-date 16:46 23-09-2022

Ողբերգական դեպք՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում. հայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 44-ամյա Ռոմիկ Դ-ից, ով հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։ 

Ռոմիկ Դ-ն հայտնել է նաև, որ իր նորածինը մահացել է բժիշկ Մերի Խաչատրյանի և բժշկական անձնակազմի՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր