211652_close_icon
views-count1444 դիտում article-date 14:57 23-09-2022

Fly Arna ավիաընկերությունն այսօրվանից իրականացնում է Երևան-Սոչի-Երևան երթուղով չվերթեր

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Ֆեյսբուքի էջում տեղելացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

«Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»։

Նմանատիպ նյութեր