211652_close_icon
views-count670 դիտում article-date 15:47 22-09-2022

Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան․ Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել գինու ժամանակակից գործարան (որն ունենալու է նաև իր սեփական լաբորատորիան) և թողարկել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձորակ արտադրանք:

Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 320 մլն դրամի կապիտալ ներդրում և 2 մլն դրամի ներդրում՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.5 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր