211652_close_icon
views-count1467 դիտում article-date 14:19 22-09-2022

Հյուսիս-Հարավ ծրագրի շջանակում Ակունք, Մաստարա և Լանջիկ գյուղերի 33 հողամասերը հանրային գերակա շահ ճանաչվեցին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասերի մասին է:

Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտվող մի շարք ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։

Նշվածից բացի՝ որոշ խնդիրներ ի հայտ են եկել շինարարության ընթացքում. Մասնավորապես, ճանապարհի շեպի նախագծային թեքությունը բավարար չի եղել տվյալ հատվածում շեպի կայունությունն ապահովելու համար և անհրաժեշտություն է առաջացել փոխել շեպի թեքությունը, ինչի արդյունքում ճանապարհահատվածի Մաստարա համայնքի միջով անցնող հատվածի օտարման շերտի լայնությունը մեծացել է և լրացուցիչ օտարման անհրաժեշտություն է առաջացել։ Բացի այդ՝ Ակունք համայնքում ի հայտ են եկել կադաստային շեղումներ, որոնք ուղղելուց հետո Ակունք համայնքում գտնվող որոշ հողամասեր մասնակի ընդգրկվել են ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում, ուստի նշված տարածքները նույնպես օտարելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝նախագծով առաջարկվում է Ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու  համար ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուրը 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակ շահ։

Oտարվող սեփականության  ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է կգա Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թվականի մարտի 1-ը։

Նմանատիպ նյութեր