211652_close_icon
views-count27715 դիտում article-date 22:40 21-09-2022

Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա 1 վիրավոր. ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգսյին զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Նմանատիպ նյութեր