211652_close_icon
views-count72054 դիտում article-date 21:04 21-09-2022

Հանկարծամահ է եղել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Նոր Նորք վարչական շրջանի պետ Գրիգոր Փամբուխչյանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հանկարծամահ է եղել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Նոր Նորք վարչական շրջանի պետ Գրիգոր Փամբուխչյանը:

Վերջինս հանկարծամահ է եղել Երևանում: Նա համարվում էր իր աշխատանքին նվիրված, գործին գիտակ և մեծ պատասխանատվությամբ է կատարել իր աշխատանքը:

Թե՛ հարազատների, թե՛ ընկերների կողմից, այդ թվում՝ աշխատանքային, համարվում էր հայրենիքին նվիրված և անգամ ոչ աշխատանքային օրերին նրան կարող էիր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների կողմից ահազանգած խնդիրները լուծելիս:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Գ. Փամբուխչյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հորեղբայրն է:

 

Նմանատիպ նյութեր