1802 դիտում
09:47 21-09-2022
Նախագահ Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին․ «Ամերիկայի ձայն»
Սպիտակ տան փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է մի շարք դեսպանների ու այլ պաշտոնյաների՝ իր կողմից թեկնածությունների առաջադրման մասին: Հայտնի է դարձել, որ առաջադրված դեսպանների շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ում Սպիտակ տունն առաջարկում է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հիշեցնենք, որ դեսպանների թեկնածուները պետք է ստանան ԱՄՆ Սենատի համաձայնությունը՝ անցնելով քննարկումների համապատասխան ընթացակարգով:
Լին Թրեյսին արհեստավարժ դիվանագետ է, ով ներկայումս զբաղեցնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Դրանից առաջ դեսպան Թրեյսին Ռուսաստանի ու Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի ավագ խորհրդականն էր: Նա նաև զբաղեցրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Դեսպան Թրեյսին զբաղեցրել է նաև մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգևի: 2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաև ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) և Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում: Նա տիրապետում է ռուսերենի:

Նմանատիպ նյութեր
1242 դիտում
22:17 21-12-2022
ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը