211652_close_icon
views-count7878 դիտում article-date 22:55 20-09-2022

Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ, կրակել են տարբեր զենքերից․ Sputnik Արմենիա

Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել, ինչը տևել է մի քանի րոպե։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։

«Այս պահին կրակ չկա, հանգիստ է, բնակչության տարհանում չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,–ասաց Բաղդասարյանը։

Նմանատիպ նյութեր