211652_close_icon
views-count1028 դիտում article-date 10:53 20-09-2022

Շատ կարևոր են Փելոսիի մեսիջներն ու հասցեական գնահատականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ընդհանրապես, Հայաստանի համար շատ է կարևորվել ՀԱՊԿ-ի նշանակությունը՝ որպես անվտանգային հովանոցի, սակայն երբ այդ կառույցից հասցեական արձագանք չկա ՀՀ-ի նկատմամբ անվտանգության սպառնալիքի հետ կապված, ապա այն հանրային բուռն քննարկումների առիթ է տվել։ Թերևս բնական է, որ արտաքին սպառնալիքի սրման պարագայում հասարակությունը առավել էմոցիոնալ է ընկալում տեղի ունեցող իրադարձությունները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստացնող հանգամանք է, որ գործընթացներն առավել մակերեսայնորեն են դիտարկվում, միայն արտաքին՝ տեսանելի շերտերի վրա։ Օրինակ՝ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում արված նկարի շուրջ «տիեզերական» աղմուկ սկսվեց, բուռն քննարկումներ, «վերլուծություններ», ինչպես նաև հետևություններ արվեցին։ Հանրային մի հատված էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ընկնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ կապված, այն աստիճան, կարծես թե դրա արդյունքում Հայաստանի համար փրկության ուղի է բացվելու։

Ճիշտ է՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցելությունը շատ կարևոր է, շատ կարևոր են նաև նրա խոսքում առկա մեսիջներն ու հասցեական գնահատականները, սակայն որևէ այց չպետք է գերագնահատվի, ճիշտ այնպես, ինչպես չպետք է թերագնահատվի: Առավել ևս, որ նույն Փելոսիի՝ Հայաստան այցելությունը պլանավորված էր նախքան սահմանային իրավիճակի սրումը։ Հաճախ անտեսվում է այցելության ներքո աշխարհաքաղաքական, ինչպես նաև այս կամ այլ պետության ներքաղաքական (այս դեպքում՝ ԱՄՆում սպասվող ընտրությունների) շահերի իրական դիտանկյունը։ Սա մեր հասարակության՝ առավելապես միաբևեռ դիրքորոշման արտահայտությունն է»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր