211652_close_icon

Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում

views-count2005 դիտում article-date 20:38 19-09-2022

Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լուսինե Մարտիրոսյանը:

Նա նաեւ նշել է. «Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։

Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար։

Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ,

Ինչպես միշտ, հեռախոսահամարս Ձեզ հասանելի է:

Բոլորիս արդյունավետ աշխատանք եմ ցանկանում»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնը թողեց Արթուր Դավթյանը: Այդ պաշտոնում նշանակվել է Աննա Վարդապետյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր