211652_close_icon
views-count24340 դիտում article-date 17:46 19-09-2022

Արարատում վերջին հրաժեշտը տվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայող Տիգրան Տեր-Առաքելյանին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արարատ քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ԶՈւ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Տիգրան Անդրանիկի Տեր-Առաքելյանին։

Զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել համաքաղաքացիներ, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիսին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։

Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ կխոնարհեն նրա սխրանքի, նրա հերոսության եւ նրա անմահության առաջ…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր