211652_close_icon
views-count3341 դիտում article-date 16:31 19-09-2022

«Սնարյադն ընկել ա ուղիղ սկոռու վրա․․․»․ զոհված 29-ամյա Գևորգը կռվի առաջին օրվանից սարերում օգնություն է ցուցաբերել վիրավոր զինվորներին. 168.am

Սեպտեմբերի 13-ին թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով ունի 135 հաստատված զոհ, որոնց թվում են նաև քաղաքացիական անձինք։

Թշնամու հրետակոծության հետևանքով զոհվել է Սիսիան խոշորացված համայնքի Նորավան բնակավայրի բնակիչ 29-ամյա Գևորգ Հայրապետյանը։

Գևորգն ունի 2 քույր և 1 եղբայր, ինքը երեխաներից փոքրն էր, ամուսնացած էր, ունի 4 երեխա։

«Չորս երեխա, բոլորը՝ տղա, կինը 5-րդ երեխային է սպասում․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Գևորգի ընկերները։

Նրանք պատմեցին, որ կռվի առաջին օրը Գևորգը վտանգելով կյանքը՝ բարձրացել է գյուղի մոտակա սարը և զինվորիներին օգնություն ցուցաբերել․

«Դեպքից 1 օր առաջ ընկերների հետ բարձրացել, գյուղի վերևի սարից վիրավոր զինվորին ձիով իջեցրել է մոտ 2 կիլոմետր, հետո նոր մեքենայով տեղափոխել են զինվորական հոսպիտալ, էդ զինվորի կյանքը հաջողվել է փրկել»։

Ընկերները պատմեցին, որ դեպքի օրը Գևորգը կրկին շտապել էր դիրքեր, սակայն շտապ օգնության մեքենան խափանվել էր, վարորդի հետ փորձում էին նորոգել, որպեսզի վիրավոր զինվորներին տեղափոխեին հոսպիտալ․

«Սնարյադն ընկել ա ուղիղ սկոռու վրա։ Եղբայրը հարյուր մետր հեռավորության վրա է եղել, տեսել է, ինքն է սկոռու միջից հանել, տեղափոխել հոսպիտալ, բայց ճանապարհին արդեն մահացած է եղել․․․»։

Ընկերները պատմեցին, որ Գևորգը գյուղում անասնապահությամբ էր զբաղվում, ֆերմա ունի։ Մոտ 1 ամիս առաջ էր տուն գնել, նպատակ ուներ էլի տուն գնել, որպեսզի տղաները ոչ մի բանի պակաս չունենան․

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր