211652_close_icon
views-count543 դիտում article-date 16:59 19-09-2022

Երևանի, Էջմիածնի և Սիսիանի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոցի նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա»-ից, մեկտեղ նշելով, որ նույն օրը ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան, Օրջոնոկիձեի, Վ.Կոստանյան, Կամոյի փողոցների բազմաբնակարան շենքերի և հարակից նրբանցքների առանձնատների գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն`Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան, Ռաֆֆու, Մայիսյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր