211652_close_icon
views-count671 դիտում article-date 16:46 19-09-2022

Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։

ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Նմանատիպ նյութեր