211652_close_icon
views-count4137 դիտում article-date 14:23 19-09-2022

Հայտնի են Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները. Forrights.am

forrights.am-ը գրում է. «Սեպտեմբերի 10-ին Հադրութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ:  Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում  2020  թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց:

Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք , ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները  իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից  Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:

Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը  ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:

ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:

Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտնել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր