211652_close_icon
views-count603 դիտում article-date 13:57 19-09-2022

Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք

Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի:
Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Հրդեհի 1 դեպք արձանագրվել է մթերային խանութում՝ բռնկումն առաջացել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, մեկ դեպք արձանագրվել է ավտոմեքենայում:

Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:

Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 5 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ:

Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: 4 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Նմանատիպ նյութեր