211652_close_icon
views-count6328 դիտում article-date 12:00 19-09-2022

Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար. shantnews.am

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին, հայտնում է shantnews.am-ը։

«Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ գերի է ընկել։

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Դավիթ Գիշյանը։ Այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

Բողոքարկել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է մարդուն խոշտանգումներից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, և պահանջել ենք հրատապ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ պատասխանի համար ժամանակ տալու փոխարեն»,-ասել է Հ. Սամվելյանը։

Նմանատիպ նյութեր