Ալեն Սիմոնյանը ճանապարհեց Նենսի Փելոսիին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը՝ կից հրապարակելով լուսանկար:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Հայաստան է այցելել սեպտեմբերի 17-ին, նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուերն Պապիկյանին, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ելույթ ունեցել «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», Նա Ալեն ՍԻմոնյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։