211652_close_icon
views-count4195 դիտում article-date 22:12 18-09-2022

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հակամարտությունում ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 59-ի

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է tass.ru-ն։

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերը սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու շուրջ։ Սակայն նույն օրը երեկոյան ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվել սեպտեմբերի 17-ին ընդհանուր սահմանի առանձին հատվածներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովի և Էմոմալի Ռահմոնի հետ՝ կողմերին կոչ անելով կանխել Ղրղզստանի և Տաջիկական սահմանի հետագա սրումը։

Նմանատիպ նյութեր