211652_close_icon
views-count1618 դիտում article-date 21:59 18-09-2022

Դեմ ենք քվեարկելու Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումներին. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ֆրակցիայի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է քվեարկելու նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումներին եւ 2023 թվականի պետական բյուջեին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Մակրոնը ցանկանում է հաջորդ ամառ սկսել բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում  կենսաթոշակային տարիքի բարձրացումն է մինչեւ 65 տարեկան։

2023 թվականի բյուջեն կքննարկվի առաջիկա շաբաթներին։

Նմանատիպ նյութեր