211652_close_icon
views-count3347 դիտում article-date 18:49 18-09-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Նենսի Փելոսիի Երեւանյան հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Երևանյան հայտարարությունները։

«Փելոսիի անհիմն եւ անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, դրա սրմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր