211652_close_icon
views-count1868 դիտում article-date 13:50 18-09-2022

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները. Նենսի Փելոսի

Tert.am-ը գրում է. Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։

«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», - հայտարարեց Փելոսին։

Նմանատիպ նյութեր