211652_close_icon
views-count1363 դիտում article-date 23:57 17-09-2022

Տոկաևը Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանել է Աստանա և նախագահի մանդատի համար 7 տարի ժամկետ է սահմանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել է Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախագահի մանդատի միանվագ ժամկետը սահմանվում է 7 տարի, իսկ մայրաքաղաքի անվանումը Նուրսուլթանից փոխվում է Աստանայի, հայտնում է  Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ ժողովրդին ուղղված կոչում Տոկաեւն առաջարկել էր Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները սեպտեմբերի սկզբին կատարել։ Նա նաեւ առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս աշնանը։

Տոկաեւը նախագահ է ընտրվել 2019 թվականի մարտի 20-ին։ Նախագահի պաշտոնում նրա առաջին հնգամյա ժամկետը պետք է ավարտվեր 2024 թվականին։ Եթե նա այժմ հաղթի ընտրություններում նոր օրենքով, ապա իշխանության ղեկին կմնա մինչեւ 2029 թվականի աշուն։

Նմանատիպ նյութեր