211652_close_icon
views-count650 դիտում article-date 10:21 17-09-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 93․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. ««Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում մի քանի օր առաջ հրապարակված՝ տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ունեցած ելույթից հատված է: Մեր երկրի առաջնորդը, չգիտես ինչ տվյալների վրա հիմնվելով, համոզված է, որ ՀՀ-ն միջազգային տնտեսական վարկանշային աղյուսակում թռիչքաձեւ աճ է ունեցել: Բայց ինչ է իրականում պարզվում. Փաշինյանի կողմից նշված՝ «տնտեսության ազատության ինդեքսի» տվյալների համաձայն՝ 11-րդ տեղում ոչ թե Հայաստանը, այլ Շվեդիան է: Վերոնշյալ ցուցակում Հայաստանը 58-րդ տեղում է: Փաստորեն, հերթական մանիպուլացնող հայտարարությամբ ու փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ՝ Փաշինյանը խաբել է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր