211652_close_icon
views-count1369 դիտում article-date 09:57 17-09-2022

Անդրանիկ Քոչարյանի ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ Ազգային ժողովում որոշել են շարունակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությանբ եւ առաջարկում է Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել: Նկատենք՝ ստեղծման օրվանից մինչեւ այժմ այս հանձնաժողովն արժեքավոր որեւէ աշխատանք չի կատարել եւ միայն ձեւականորեն նախկին 1-2 պաշտոնյայի է հրավիրվել խորհրդարան:

Ընդգծենք, որ անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որեւէ բացահայտմամբ աչքի չէր ընկել, այնինչ՝ նույն Անդրանիկ Քոչարյանն աղաղակում էր, թե բազմաթիվ փաստեր կան՝ նախկին իշխանությունների դեմ: Հիմա էլ, չկարողանալով սեփական իշխանությունների սխալները քողարկել, Քոչարյանն անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները. մինչդեռ Հայաստանը կրկին պատերազմի մեջ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր