211652_close_icon
views-count6301 դիտում article-date 00:05 17-09-2022

Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի…

 Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «…Զինվորի տանն այսօր հարսանիք պետք է լիներ…Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի: 44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը:

Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին:

Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության  և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր