211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:54 16-09-2022

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները սեպտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին:

Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը շարունակում է լարված մնալ: Քննարկվել են ստեղծված իրադրությունում
քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը եւ ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության:

Նմանատիպ նյութեր