211652_close_icon
views-count1318 դիտում article-date 23:40 16-09-2022

ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը գերեվարված զինծառայողի վերաբերյալ հարցեր է ուղղել Ադրբեջանին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված 2 անձի հարցով։

Դիմումները ներկայացվել են ադրրբեջանական կայքերում հրապարակված տեսանյութերի հիման վրա, որոնցում ակնհայտ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկվում ՀՀ զինծառայողները: Ներկայացված 2 գործերով էլ զինծառայողներին հարազատները նույնականացրել են տարածված տեսանյութերի միջոցով։ 

Դիմումներից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին և ժամանակ տրամադրել դրանց պատասխանելու համար։

Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ՀՔԱՎ-ը շարունակում է հավաքագրել անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ ՀՀ պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատանքներ տանելու և անհայտ կորածների, գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով։

Այս օրերին արդեն տասնյակ հայտեր ենք ստացել անհայտ կորածների և գերեվարված անձանց վերաբերյալ։ Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հետեւյալ կոնտակտներով․

Արթուր Սաքունց

[email protected]

Անի Չատինյան  (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093819275

[email protected]

Սամսոն Գալստյան  (ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն)

041102324

[email protected]

Արմինե Սադիկյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093339441

[email protected]

Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)

093111615

[email protected]

Նմանատիպ նյութեր